Մամուլ

Աստված խաղաղ պահի մեր երկիրը, բարով գնաք ծառայության

Վարդենիս համայնքում ձմեռային զորակոչը շարունակվում է ․․․

Այսօր՝ հունվարի 24-ին, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, ՀՀ Պն Զ ԵՎ ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Վարդենիսի բաժանմունքի պետ Կամսար Հարությունյանը և պաշտոնատար այլ անձիք համայնքի նորակոչիկներին ճանապարհեցին Հայոց բանակ՝ ժամկետային զինվորական ծառայության:

Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչները ծառայության մեկնող տղաներին կոչ արեցին բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:

Հայրենիքին ծառայելը պատիվ ու փառք է։

Աստված խաղաղ պահի մեր երկիրը, բարով գնաք ծառայության, սիրելի՛ տղաներ։

norakochikner avtobus
Կիսվել