Մամուլ

Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով քննությունը նոր փուլ է մտել, դեպքից հայտնի են որոշ մանրամասներ

Պեմզաշենում տեղի ունեցած սպանությունից հետո մեղադրյալներից Արկադի Բարսեղյանի կինը՝ զանգահարել, կապ է հաստատել զոհի՝ Զարինե Մելիքսեթյանի, հարևանուհու հետ` խնդրելով հանդիպել հետագա վարույթի շրջանակներում ցուցմունքներ տալու հետ կապված, սակայն հարևանուհին մերժել է առաջարկը: Այս մասին դատարանում հայտարարել է դատախազ Արեգ Խաչատրյանը` հրապարակելով գործում առկա գրավոր ապացույցները:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում հրապարակվել են գործում առկա ապացույցները, այդ թվում` վկաների նախաքննական ցուցմունքներից որոշ դրվագներ:

Արկադի Բարսեղյանի փաստաբանը կապ է հաստատել նրա ընտանիքի անդամների, ընկերների հետ, քննարկել և որոշել են կոնկրետ ժամ մատնանշել` իբրև Արկադի Բարսեղյանը դեպքի վայրում չի եղել, սակայն Վրույր Բարսեղյանը ևս ՔԿՀ-ում պատմել է, որ Արկադին դեպքին մասնակից է եղել:

Գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել 91 իր և առարկա, այդ թվում` Վրույր Բարսեղյանի արյանը նմանվող հեղուկի հետքերը, մեկ զույգ հողաթափի նմանվող սպորտային կոշիկներ, ծալովի դանակը, ինչպես նաև` դեպքի վայրում հայտնաբերված մի շարք իրեր և առարկաներ` արյան հետքերով, սերմնահեղուկի հետքեր։

Պաշտպանները նախ միջնորդեցին հետաձգել դատական նիստը, սակայն, նկատի ունենալով, որ կողմը ծանոթ է գործում առկա ապացույցներին, նախագահողը ժամանակ տվեց` այլ ապացույցներ հետազոտման առարկա դարձնելու վերաբերյալ միջնորդության համար, սակայն ընդմիջումից հետո հայտնի դարձավ, թե Արկադի Բարսեղյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատ է, ըստ այդմ, նախագահողը ստիպվբած եղավ հետաձգելու նիստը:

2022 թվականի նոյեմբերի 8-ին Շիրակի մարզում տեղի ունեցած սարսափելի սպանությունից օրեր առաջ ամբաստանյալ Արկադի Բարսեղյանը հեռախոսային զրույցներ է ունեցել սպանված Զարինե Մելիքսեթյանի ամուսնու՝ Սևակ Մելիքսեթյանի, ինչպես նաև նրա հորեղբոր որդու՝ Հայկ Մելիքսեթյանի հետ։ Այսօր դատարանում նման տվյալներ հրապարակեց մեղադրող դատախազը՝ ներկայացնելով ապացույցներն ու դրանց ձեռք բերման ուղիները։

Մեղադրողի խոսքով, խոսակցությունների ու դրանց բովանդակության մասին տեղեկացել են հեռախոսների զննության արդյունքում, ինֆորմացիայի մի մասը ջնջված է եղել, մասնագետները կարողացել են վերականգնել։

Կիսվել