Դիվերսիա է եղել` 100 տոկոսով, մենք ոչ մի կասկած չունենք. Զոհվածի պապ
Հունվարի 19-ին լրանում է Գեղարքունիքի մարզի ի զորանոցի ողբերգական հրդեհի մեկ տարին: Սահմռկեցուցիչ դեպքից մեկ տարի անց որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության չի ենթարկվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքից անմիջապես հետո Կառավարության նիստի ընթացքում խոսելով դեպքի մասին, որոշ մանրամասներ ներկայացրեց, պնդելով, որ անզգուշության հետևանքով է դեպքը տեղի ունեցել:
Փաշինյանն անգամ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է սպան վառարանը վառելբենզին լցնելով, ասես ինքը դեպքի վայրում էր եղել հրդեհի օրը, ինչն, իհարկե, կասկածներ հարուցեց եւ դեպքը կոծկելու տպավորություն թողեց:
Դեպքից ուղիղ մեկ տարի անց էլ դեռ համոզիչ եւ մանրակրկիտ պարզված չէ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ բազում հակասություններ կան հատուկենտ ականատեսների պատմածների մեջ:
Իսկ թե ի՞նչ փուլում է գտնվում դատաքննությունը, ովքեր են մեղավորները այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Ազատ գյուղում զոհված Արամ Մանուկյանի պապիկի` Արտյոմ Գրիգորյանի հետ, ով ուշադիր հետեւում է դատաքննությանը:
Մեկ տարի է անցել ողբերգությունից, ի՞նչ պատկեր ունենք մեկ տարի անց: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության:
Տեղից չի շարժվում գործը, ես դա բացատրում եմ նրանով, որ ճիշտը գիտեն և թաքցնում են: Դա արդեն ողջ հայ ազգին է պարզ: Լավ էլ գիտեն իրականությունը, բայց ոչ մի ձևով չեն ուզում բացահայտեն:
Իսկ ո՞րն է ճիշտը:
Դիվերսիան: Նիկոլ Փաշինյանը, որ ասացբենզինով են վառել վառարանը ու նման դեպք է եղել, նախ պետք է հստակ բացատրություն տա մեզ, թե ինչի համար է նման բան պնդել: Հարցաքննվողներից մեկը, ով Եղիշե Հակոբյանի հետ է եղել դեպքի օրը, նույն վայրում, ասել է, որ «կանեստրներով» բենզին չի տեսել Հակոբյանի մոտ: Ու առհասարակ այդ տարածքում չի եղել ոչ մի բենզին: Էլ դրանից ավել ի՞նչ ասեն, որ պարզ լինի, անգամ վկան է ասում, որ ոչ մի կաթիլ բենզին չի եղել:
Վա՞տ են այդքան հասկանումես չեմ հասկանում: Երեխեքին թուրքը եկել սպանել է, դա 100 տոկոսով: Մի վարկած էլ ունենք, ներսից են արել նման բան: Դիվերսիա է եղել, 100 տոկոսով: Մենք ոչ մի կասկած չունենք, մեզ համար դա ապացուցված իրողություն է: Անգամ պարզել ենք, թե որ ժամին է դեպքը եղել, քանի րոպեում: Այդ ամենը եղել է 9 րոպեի ընթացքում: 12:33 րոպեին տղերքից մեկը խոսել է ծնողի հետ, անց 42 րոպեին տագնապ են հայտարարել:
Հետո էլ ասում են գիշերը մեկից հետո է եղել: Ոչ, անգամ ժամն են թաքցնում: Զորանոցից լիքը ասկոլկա ենք գտել: Այնպես որ՝ մեզ համար ամեն ինչ պարզ է: Ջրի գնացած երեխեքն էլ են թաքցնում մեզնից մի բան, նրանց էլ վախեցրել են: Ես կասկածում եմ, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորականի մատ է խառը այս ամենին: Եղիշե Հակոբյանին մեջտեղ են գցել, որ ճիշտը չիմանանք: Սաղ ապացույցները կան, ուղղակի սենց են անում, ես անգամ դատավորին էլ չեմ վստահում:
Իսկ փաստաբան Նորիկ Նորիկյանից գո՞հ եք: Ասում են` իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի:
Փաստաբանից գոհ եմ: Այս իշխանությունները չէին պատկերացնում, որ մենք` ծնողներով էսքան համախմբված կլինեինք ու կպայքարեինք: Մինչև վերջ գնալու ենք, եթե Հայաստանում գործը չբացահայտվի, գնալու ենք ՄԻԵԴ: Հնարավոր է դատավորին էլ փոխեն, ինչպես քննիչի դեպքում էին արել ու ավելի խառնեն իրար: Նորիկյանից շատ գոհ ենք, լրիվ նա է բացահայտում, չհավատաք, որ նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի:
Մենք բոլորով գնացինք Փաշինյանի մոտ, բացի Նորիկյանից, բոլորիս ընդունեցին, որովհետև նա փաստարկված է խոսում, նրանից վախեցան: Նորիկյանն ասում է, եթե մի գրամ անգամ ինձ կասկածում եք, ես կարող եմ գործից հրաժարվել: Նա ամեն բան անշահախնդիր է անում:
Իսկ իշխանություններն ինչո՞ւ են շահագրգռված թաքցնել դիվերսիայի փաստը:
Ազատ գյուղում 10-15 տնտեսություն է մնացել: Եթե իրականությունն ասեն, վիճակն ավելի կվատանա, կամ էլ թուրքի հետ համաձայնեցված են արել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում