Մամուլ

Հայտնի է, թե ով է կրակել Թաթուլ Ասիլյանի տան վրա

Գիշերն անհայտ անձն ավելի քան 15 անգամ կրակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի կնոջ Քասախի տան վրա, որտեղ փաստացի ապրում է նաեւ Ասիլյանը:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են անձնական հողի վրա:

Ոմն Ուջանցի Հարութ անունով մի երիտասարդ անձնական կապի մեջ է եղել Ասիլյանի՝ արտասահմանում գտնվող քենու հետ: Զերծ մնալով անձնական դաշտ մտնելուց՝ նշենք միայն, որ գիշերը Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են հիշյալ Ուջանցի Հարութին: Հանգամանքները պարզվում են: 

ՀՀ ՆԳՆ լրատվականից հաստատեցին տեղեկությունը:

Կիսվել