Շոու-բիզնես

«Բարով ես ծնվել». Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքը՝ Հրանտ Թոխատյանին

Այսօր հայ դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի 65-ամյակն է:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է համատեղ լուսանկար՝ շնորհավորելով ամուսնու տարեդարձը: 

«Բարով ես ծնվել: Առողջ ու հաջողակ լինես. սիրում եմ քեզ: Ամենալավ ամուսին, տաղանդավոր դերասան, մարդ, որը տոն է շատերի համար և անփոխարինելի ընկեր է երեխաների համար: Ուզում եմ՝ բոլոր նպատակներդ իրականանան, բոլորին ոգևորես քո դրական լիցքերով և նոր նախագծերով»:

hrant luiza
Կիսվել