Մամուլ

Քաղաքացիներն ու պարեկներն Դավթաշենի կամրջի վրա փրկել են 25-ամյա տղայի կյանքը

Քաղաքացիներն ու պարեկներն Դավթաշենի կամրջի վրա փրկել են 25-ամյա տղայի կյանքը

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ մի երիտասարդ տղա Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում և իրենք ահագին ժամանակ է չեն կարողանում նրա հետ զրույցի բռնվել՝ իմանալու պատճառները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության կենտրոնի խումբը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Վաղարշակ Սարգսյանն ու Գագիկ Ասլանյանը, ինչից հետո փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու փրկարար-հոգեբանը 1 ժամից ավելի բանակցություն են վարել այդ տղայի հետ, որպեսզի պարզեն եղելությունը, սակայն նա ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, չի պատասխանել հարցերին և որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

prkararner davtashen

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 25-ամյա Հայկ Հ․-ն է։

Կիսվել