Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, վաղեմության ժամկետը լրանալու հիմքով
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, վաղեմության ժամկետը լրանալու հիմքով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրեց դատավճիռ։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով։ Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Քոչարյանը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, այս գործով դեռևս մայիսին լրացել է վաղեմության ժամկետը, և նախորդ նիստին Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։