Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են պարեկային ծառայության մեքենան ու MAN բեռնատարը
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են պարեկային ծառայության մեքենան ու MAN բեռնատարը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է եղել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota-ն, որը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձնակույտի մեջ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը դեռ ժամեր առաջ ճանապարհի մաքրման աշխատանքներ է իրականցրել: