Աշխարհ

Մոսկվայում աննախադեպ ձյուն է տեղացել․ ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 33 սմ-ի

Մոսկվայում աննախադեպ ձյուն է տեղացել․ ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 33 սմ-ի

Մոսկվայում անոմալ ձյունը շարունակվում է. Հիդրոմետկենտրոնը կարծում է, որ մինչև փետրվարի 14-ը մայրաքաղաքում ձնակույտերը կհասնեն 50 սմ-ի։

ՌԴ մայրաքաղաքում գերազանցվել է ձյան ծածկույթի բարձրության ռեկորդը․ բազային օդերևութաբանական կայանում այն ​​հասել է 39 սմ-ի, ինչն աննախադեպ բարձրություն է դեկտեմբերի 16-ի համար, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեկտեմբերի 16-ի նախորդ ռեկորդը գրանցվել է 1919թ-ին։ Այն ժամանակ ձյան ծածկույթի բարձրությունը հասել էր 33 սմ-ի։

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ ճանապարհները ձյունից մաքրելու համար կպահանջվի մոտ երեք օր։

Կիսվել