Մամուլ

Հարութի հետ ամեն ինչ լավ է, հիմա հարցաքննվում է․ գերիի մայր

Հարութի հետ ամեն ինչ լավ է, հիմա հարցաքննվում է․ գերիի մայր

MediaHub-ը գրում է․ Երեկ գերեվարումից վերադարձած տղաներից Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն  ամիսներ առաջ սնունդ էին հասցնում ծառայակից ընկերներին, բայց անհետացել էին:

Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնաբերել էր զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։

Պարզվել էր, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը։ Մայիսի 27-ին էլ Բաքվում կալանավորել էին, հետո դատապարտել 11 տարի 6 ամիս ազատազրկման։ 

Երեկ արդեն տղաները Երևանում էին, Հարությունին մորաքույրն է դիմավորել, քանի որ ծնողները չեն հասցրել Կապանից Երևան հասնել։

Մայրն այսօր է որդուն տեսել, շատ չի հասցրել զրուցել․ Հարությունը Քննչական կոմիտեում է։ 

«Հիմա հարցաքննվում է։ Նորմալ վիճակում է, կարոտներս դեռ չենք առել, պիտի էլի առնենք, կարևորը, որ հիմա հանգիստ ենք, որովհետև Հայաստանում է։ Կապան ենք վերադառնալու, բայց չգիտենք, թե երբ կավարտվի հարցաքննությունը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Կիսվել