Գերությունից վերադարձած զինծառայողներին ուսերի վրա տարան (Տեսանյութ)
Գերությունից վերադարձած զինծառայողներին ուսերի վրա տարան
Oragir.news-ը գրում է․ Շուրջ երեք տարվա գերությունից հետո վերջապես հայրենիք վերադարձած զինծառայողները հանդիպեցին իրենց հարազատներին։
Մուրացան հոսպիտալի մոտ հավաքված բազմությունը մեծաթիվ էր, այնտեղ էին ոչ միայն գերությունից վերջապես ազատվածների հարազատները, այլ նաև սովորական քաղաքացիներ, որոնք շտապել էին՝ հարազատների հետ կիսելու այս երջանիկ պահը։ Հավաքվածներն ազատություն էին տվել իրենց շիկացած հույզերին։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանին են վերադարձվել 32 գերիներ, որոնցից 31-ը գերեվարվել էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, իսկ մեկը՝ արցախյան վերջին դեպքերի ժամանակ։ Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է վերադարձել 2 գերիների։
Նրանց առողջական վիճակն ստուգելու համար տեղափոխել էին Մուրացան հոսպիտալ, որտեղ էլ անհրաժեշտ բժշկական ստուգումներն անցնելուց հետո զինծառայողները կարող են վերադառնալ իրենց տները։
Տեսանյութը ստորև