Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակով
Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին միջնորդություն է ներկայացնելու թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։