Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը տնային կալանքից ազատվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Նա կալանավորվել էր երկու ամսով սեպեմբերի 24-ին, իսկ նոյեմբերի 21-ին նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով: