Աղոթում ենք Նարեկի հոգու խաղաղության համար
Աղոթում ենք Նարեկի հոգու խաղաղության համար
Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոցը ցավակցություն է հայտնել ծեծի հետևանքով աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:
«Դպրոցի տնօրենությունը, ողջ անձնակազմը, աշակերտական և ծնողական կազմը խորը կսկիծ են ապրում 10-րդ դասարանի աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի կորստի առթիվ. տասնհինգ տարին չբոլորած մի լույս էլ հանգավ…
Ցավակցում ենք ծնողներին, հարազատներին, ընկերներին. աղոթում ենք Նարեկի հոգու խաղաղության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել էր Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն: