Փրկիր քեզ և հայոց պետականությունը, փախիր Ռուսաստանից․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին
Փրկիր քեզ և հայոց պետականությունը, փախիր Ռուսաստանից․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում, դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ՝ փախիր, փախիր արագ, առանց ետ նայելու՝ ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։
Բայց կարևորը հեռու փախիր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը բուլդոգի է նման. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար:
Վստահ եմ՝ դեռ ուշ չէ: Բավական է հապաղել ու տատանվել: Ուշացումը մահվան է հավասարազոր»: