Հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել՝ 8-ամյա աղջիկ և 4-ամյա տղա
Հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել՝ 8-ամյա աղջիկ և 4-ամյա տղա
Բիբլիոտեչնոյ փողոցի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել՝ 4-ամյա տղա և 8-ամյա աղջիկ, հայտնում է Մոսկվայի դատախազությունը Telegram-ի իր ալիքում։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել 10-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հայտնի է, որ վիրավորվել է նաեւ երեխաների հայրը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։
Թե ինչն է դարձել ողբերգության պատճառը, դեռ հայտնի չէ։
«Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը)»,- Մոսկվայի վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։ Այս մասին լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեից։