Տիգրան Արզաքանցյանից և քաղաքացիներից գումար են շորթել, այդ թվում՝ նախկին սիրեկանից․ նոր մանրամասներ
Տիգրան Արզաքանցյանից և քաղաքացիներից գումար են շորթել, այդ թվում՝ նախկին սիրեկանից․ նոր մանրամասներ
Քննչական կոմիտեի քննության տվյալներով՝ «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը Վարդան Ղուկասյանի՝ «Դոգ»-ի, և նրանց հանցակիցների հետ քաղաքացիներից շորթմամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի գումար, ապա՝ ստացված գումարի ծագումը խեղաթյուրել ՝ «փողեր լվացել»։
Արտակ Գալստյանի և մյուսների գործողություններից տուժածների շրջանակը միայն Տիգրան Արզաքանցյանով չի սահմանափակվում։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ «Հանրային Ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանի՝ «Վանոյի Արտակի», գործով նախաքննությունն ավարտվել է, այն արդեն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 2023թ. ապրիլի 17-ին՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով։
Նախաքննական մարմինը պաշտոնապես հայտնեց, որ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 110.000 ԱՄՆ դոլար գումար՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։
Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակվել են նման տեղեկություններ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում