Մամուլ

11-ամյա արցախցի տղան Ձմեռ պապիկին խնդրում է իրեն տանել Արցախ

11-ամյա արցախցի տղան Ձմեռ պապիկին խնդրում է իրեն տանել Արցախ

«Մինչև Նոր տարվա մասին մտածելն այնքա՜ն մտածելու բան ունենք, որ դրա մասին անգամ մտածելու ժամանակ չունենք։ Տրամադրություն չկա՝ Նոր Տարի նշելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Գայանե Ենգիբարյանը։

«Արցախում Նորտարուց ամիսներ առաջ արդեն ծրագիր էինք մշակում, թե ինչ ենք անելու, որ այս տարվա սեղանը և իր դասավորությամբ և իր տեսականիով, տարբերվի մյուսից։ Անգամ տոնածառի խաղալիքների գույներն էինք փոխում, դարձնում համահունչ՝ սենյակի ու սեղանի գույներին»,- հիշում արցախցի կինը։

Գայանեի խոսքով՝ արցախցիների համար Ամանորը դադարել է գոյություն ունենալ 2020 թվականից հետո։ «Պատերազմից հետո՝ քաղաքն ամբողջությամբ քարուքանդ վիճակում էր,ամեն օր թաղում, ամենուր ցավ։ Նույնիսկ այդ պայմաններում՝ թեկուզ լուռ ու մունջ, բայց երեխաների համար փորձում էինք ինչ- որ բան անել, իհարկե, փորձելով չանտեսել հարևանի կամ հարազատի վիշտը։

Նույնը շարունակվեց 2022-ին, 2023-ին էլ թեկուզ բլոկադայում, բայց դեռ խանութներում շատից-քչից բան կարողանում էինք ճարել։ Կարծում եմ՝ Նոր տարին մեզ համար ավարտվեց 2020 թվականին»,- ասում է Գայանեն, ով իր 11-ամյա որդու և ծնողների հետ այսօր ստիպված է ապրել մեկ սենյականոց բնակարանում։

Ասում է, որ տղան, ով կարծես թե միանգամից հասունացել է, բայց հոգով դեռևս երեխա է ու չի պատկերացնում իրավիճակի լրջությունը, նույնիսկ մտածում է, որ դեռ հետ ենք գնալու մեր մեծ ու ընդարձակ բնակարանը, որտեղ յուրաքանչյուրն իր անկյունն ուներ։

«Տղաս արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին, ցանկությունն էլ բարձրաձայնել է՝ գնալ Արցախ, իր գեղեցիկ ու հարազատ տանը դիմավորել Նոր տարին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել