Մամուլ

Վարդան Ղուկասյանի մասին «Հրապարակ»-ին հարցազրույց տված քրեականի աշխատողին հեռացրել են գործից

Վարդան Ղուկասյանի մասին «Հրապարակ»-ին հարցազրույց տված քրեականի աշխատողին հեռացրել են գործից

Hraparak.am-ը գրում է․ Հոկտեմբերի սկզբին «Հրապարակ»-ին հարցազրույց տալու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության ՀԿԳ ավագ օպերլիազոր Հակոբ Անանյանին այսօր հեռացրել են աշխատանքից։

Վարդան Ղուկասյանի հետ ենթադրաբար կապ ունենալու պատճառով շուրջ 3 ամիս կալանավորված, ապա ազատ արձակված Անանյանն այդ հարցազրույցում մանրամասներ էր հայտնել իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին։

Անանյանն այդ հարցազրույցում նշել էր, որ իր վրա «կարված» գործի նպատակն է եղել Վարդան Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց՝ Լուսինե եւ Կարինե Ղուկասյաններին Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ կալանավորելը։ 

Օպերլիազորը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Ներքին գործերի նախարարության ոստիկանության դեմ՝ պահանջելով անվաներ ճանաչել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2023թ․ հոկտեմբերի 31-ի որոշումը։ 

Տեսանյութով հարցազրույցը՝ վաղը։

Կիսվել