Մամուլ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Camry-ի մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ. 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Camry-ի մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ. 3 վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ը գրում է․ Ժամը 22:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ջումայանի վարած Ford Transit և Երևանի բնակիչ 20-ամյա Յանեկ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յ․ Ղազարյանը դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Toyota-ի մյուս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ․ Առուշանյանը, Ford Transit-ի վարորդ Հ. Ջումայանը և Ford Transit-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Ն․ Ջումայանը ստացել են մարմնական վնասվածքներ, տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների կողմից, ապա պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:

Բախման հետևանքով Toyota-ն բռնկվել է:

Դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

avtovtar hrdeh

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները ավտոքարշակի միջոցով տեղափոխվել են Ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդ Հ. և Ն. Ջումայանները հարազատ եղբայրներ են, վերջինս էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավորներից Հ. Առուշանյանը աշխատում է «Մաստեր բրոկ» ՍՊԸ-ում, որպես բրոկեր:

Կիսվել