Մամուլ

Արցախցի երիտասարդներին բերման են ենթարկել

Արցախցի երիտասարդներին բերման են ենթարկել

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացավ, որ երեկ՝ հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը գիշերը ժամը 23-ի սահմաններում բերման է ենթարկել երկու արցախցի երիտասարդի՝ Մխիթար Լեռնիկի Օհանջանյանին և Գոռ Էռնեստի Հակոբյանին:

Տղաների ընկերներից մեկը «Հրապարակին» պատմեց, որ արցախցի երիտասարդներին գիշերն անակնակալ կերպով՝ առանց որևէ ծանուցման ոստիկանները բերման են ենթարկել սեպտեմեբերի 21-ին Երևանում զանգվածային անկարգություններ հրահրելու համար:

Մեր զրուցակիցը նշեց, որ երիտասարդների ծնողներն անգամ չգիտեն, թե որտեղ են այժմ տղաները: Մենք դիմեցինք ոստիկանություն, հասկանալու համար, թե ինչո՞ւ են ձերբակալվել արցախցի երիտասարդները, սակայն Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ անձի վերաբերյալ որևէ տեղեկություն մեզ տրամադրել չի կարող: 

Կիսվել