Աշխարհ

Տղան որոշեց առաջարկություն անել իր սիրած աղջկան, բայց հանկարծ հայտնվեց աղջկա հայրը (ֆոտո)

Տղան որոշեց առաջարկություն անել իր սիրած աղջկան, բայց հանկարծ հայտնվեց աղջկա հայրը։ Էլիսոն Բարրոնը ԱՄՆ-ի Նեվադա նահանգից և նրա ընկերը՝ Լեվի Բլիսսը հանդիպում էին արդեն 2 տարի, երբ երիտասարդ տղան վերջապես որոշեց աղջկան առաջարկություն անել։

Ամեն ինչ մանրակրկիտ պլանավորած էր։ Իրենց շան հետ անապատում սովորական զբոսանքի ժամանակ Լեվին մի պահ ծնկի իջավ և Էլիսսոնին մոտեցրեց մատանին։ Նրանք կողքին արդեն դիրքավորվել էին լուսանկարիչները։

Աղջիկը նույն պահին սկսեց լաց լինել, սակայն մի քանի վայրկյան հետո նա արդեն ծիծաղում էր, քանի որ բլրի վրա հայտնվեց նրա հայրը իր ձեռքերով պատրաստած պաստառով։

Ամեն ինչ լավ էր ընթանում, աղջիկը լաց էր լինում և արդեն ուզում էր ասեր «այո», երբ հանկարծ հայտնվեց նրա հայրը մի պաստառով, որի վրա գրված էր «ասա ոչ»։ Աղջիկը ծիծաղեց տեսնելով այն, քանի որ բոլորին հայտնի էր, որ աղջկա հայրը շատ լավ է վերաբերվում նրանց հարաբերություններին և իր ապագա փեսային։

Նա ուղղակի որոշել էր կատակել և նրա մոտ դա ստացվեց։ Նրանք ունեն շատ ընկերական ընտանիք, իսկ այդպիսի կատակները անբաժան են աղջկա հորից՝ պարոն Բարրոնից։

Դա շատ կարևոր օր էր նրա աղջկա կյանքում, դրա համար էլ նա որոշել էր իր մասնակցությունը ունենալ։ Իսկ ինչ վերաբերվում է Էլիսսոնի պատասխանին, նա իհարկե պատասխանեց՝ «այո»։

amusnutyan arajark
Կիսվել