Լենինգրադյան փողոցում Mercedes-ը բախվել է ծառին. վարորդի նշանածը տեղում մահացել է
Լենինգրադյան փողոցում Mercedes-ը բախվել է ծառին. վարորդի նշանածը տեղում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ը գրում է․ Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ճանաչում էին վարորդին, ասում էին, որ մահացածը նրա նշանածն է եղել։
Վարորդը հիվանդանոցում ենթակվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և նախկինում մեկ անգամ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։