Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա տղայի դին հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի արհեստական լճակում
Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա տղայի դին հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի արհեստական լճակում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի արհեստական լճում դի է նկատվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրսյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել դին: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժնի խումբը՝ վարչության և բաժնի պետերի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը երեկվանից որոնվում էր Ոստիկանության Տարոնի բաժնի կողմից՝ որպես անհայտ կորած:
Նրա անհետ կորելու մասին ոստիկանություն էր դիմել հայրը:Մահացածը 25-ամյա Գարիկ Խ.-ն էր: