Նուբարաշեն ՔԿՀ-ում այլևս տեղ չկա․ Արսեն Բաբայան
Նուբարաշեն ՔԿՀ-ում այլևս տեղ չկա․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ պարզվեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այլևս կալանավորներին պահելու տեղ չկա:
Երեկ ինքնակամ ներկայացած Տիգրանին դատավոր Արտուշ Գաբրիելյանի տված կալանքի համար տեղափոխեցին «Նուբարաշեն», սակայն չընդունեցին նրան և քննչականը ստիպված եղավ 18 տարեկան Տիգրանին տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական»: