Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին
Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին։ Նշվում է, որ նրան տեղափոխում են Բաքու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին։