Մամուլ

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախցի բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը:

Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի:

Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին, իսկ մինչ այդ՝ հղիության ողջ ընթացքում կինը եղել է շրջափակման մեջ:

Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:

Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բուժանձնակազմի` թե՛ մայրիկի, թե՛ փոքրիկի առողջական վիճակը բավարար է:

Կիսվել