Զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սարյանը
Զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սարյանը
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սարյանը։
Տեղեկացնենք, որ շատ բնակավայրեր Ադրբեջանն արդեն օկուպացրել է, առաջխաղացում ունի: Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է:
Նշենք, որ Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ։