Ինչ միջադեպ է տեղի ունեցել Արթիկում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Արթիկում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ
Aravot.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ, մասնավորապես Արթիկ քաղաք կատարած այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» համակիրները լուռ բողոքի ակցիա են անցկացրել Կենտրոնական հրապարակին հարակից տարածքում՝ կամրջի մոտ, որը վերջերս է վերանորոգվել։ Ոստիկանությունը բերման է ենթարկել երեք քաղաքացու, որոնցից մեկը Արտյոմ Պողոսյանն է։
Բողոքի ակցիա անցկացնողները «Նիկոլ, դավաճան», «Հեռացի՛ր, դավաճան» բովանդակությամբ ցուցապաստառներ էին բռնել, որն էլ անմիջապես գրավել է Փաշինյանի այցին նախապատրաստվող ոստիկանների ուշադրությունը։
«30 հազար երեխա սովամահ են լինում, ինչ խղճով ենք քնում մենք, 15 թվականին նույն ձևով են կոտորել ազգին, կեսին կոտորել են, կեսը քեֆ է արել, ո՞ւր է կորել մեր արժանապատվությունը։ Թշնամին զինվում է, սահմանին նոր կուտակումներ են, ինչ ենք անում մենք յուրաքանչյուրս։ Եթե մի քիչ մտածում եք մեր զոհված տղաների մասին, դուրս եկեք ու պահանջեք դավաճանի հեռացումը»,- բացականչում էին նրանք։
Aravot.am-ի հետ զրույցում Արտյոմ Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց միջադեպից․ «Ես չգիտեի՝ Նիկոլ Փաշինյանն է գալու Շիրակի մարզ, նաև Արթիկ քաղաք, որտեղ կամուրջը վերանորոգվել է ու պիտի գար բացմանը։
Տեսնելով ոստիկանական շարասյունը՝ տեղեկացա, որ չակերտավոր ասած վարչապետն է գալիս ու որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից, ավելին՝ կատարել իր պարտականությունը․ այսօր հայրենիքի համար լուրջ ու ծանր հետևանքներ են սպասվում։
Արագ պլակատներ վերցրեցի տպարանից ու որոշեցի լուռ բողոքի ակցիա անցկացնել կամրջի մոտ։ Սկզբում մեզ մոտեցան Արթիկի ոստիկանները, պարզաբանեցի, որ իմ սահմանադրական իրավունքն եմ կատարում, ճշտեցին՝ արդյո՞ք պատրաստվում ենք փողոց փակել, հստակեցնելով, որ նման բան չկա, հեռացան։
Երբ Փաշինյանը մտավ Արթիկ, մեզ մոտեցավ ոստիկանական շարասյուն, ամենայն հավանականությամբ մարզային ոստիկանության պատասխանատուներից էին, անձնապես չեմ ճանաչում, եկան ու շատ կոպիտ ձևով պահանջեցին դադարեցնել մեր լուռ ակցիան։
Սկսեցին հրել, բիրտ ուժ կիրառել ու բերման ենթարկել։ Նրանցից մեկը չափազանց գռեհիկ պահվածք ուներ։ Երբ ասացի, որ մտահոգ եմ հայրենիքի համար, ոստիկանության պաշտոնյան հայհոյեց՝ ասելով․ «Ձեզ էլ, ձեր հայրենիքն էլ․․․»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում