ՔՊ-ն ու Հայկ Մարությանն իրար արժանի են, երկուսն էլ նույնն են. Հովհաննես Ազոյան (Տեսանյութ)
ՔՊ-ն ու Հայկ Մարությանն իրար արժանի են, երկուսն էլ նույնն են. Հովհաննես Ազոյան (Տեսանյութ)
«Քարոզարշավին ինձ առաջին դեմքով չեք տեսնի, ես չեմ գնա բուկլետներ բաժանեմ պապիկ-տատիկներին, ես բակերում մեր ժողովրդին սուտ չեմ ժպտալու և ձայն չեմ մուրալու, ամո´թ է, դա շոու է, ոչ ավելին»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան Հովհաննես Ազոյանը, որը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Եվրոպական կուսակցության» նախընտրական ցուցակում է:
Իսկ թե ինչու հենց «Եվրոպական կուսակցություն»`մեր զրուցակիցը պատասխանում է, որ այն ունի Հայաստանը եվրոինտեգրելու առաքելություն. «Անգամ Երևանի կառավարումը պետք է տեղի ունենա եվրոպական չափանիշներով»,-ասում է նա:
Հովհաննես Ազոյանը խոսում է ժամանակին Նիկոլ Փաշինյանին համակրելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պատգամավոր դառնալու իր երբեմնի ցանկության մասին. «ՔՊ-ում ունեի շատ ընկերներ, բայց այն պահին, երբ իմ ընկերը դառնում է պաշտոնյա, դադարում է լինել իմ ընկերը:
Ես չուզեցի ընկերական կապերս օգտագործելով`դառնալ պատգամավոր, գնացի քաղաքակիրթ ճանապարհով և թակեցի «ամենաանմխիթար» դուռը: Հետո պարզվեց, որ ՔՊ-ում ականջից բռնած են պատգամավոր դարձնում, իմ ականջը ձգել հնարավոր չէր, հասկացա` ինչ լավ եմ պրծել ես»: Հովհաննես Ազոյանն անդրադառնում է նաև Հայկ Մարությանի հետ իր հարաբերություններին` նշելով, որ 2013-14թթ.-ից որևէ կապ չունի նրա հետ.
«Անձամբ ես ոչ մեկից չեմ նեղանում, ինձնից են նեղանում, բաժանվում, ինձ են լքում: Հայկ Մարությանն ինձ հետաքրքիր չէ, ոչ էլ` նրա գործունեությունը: Այն, որ նա հայտնվել է քաղաքական կյանքում, ՔՊ-ի սխալ ընտրության արդյունքն է, որը ես ժամանակին քննադատել եմ և քննադավել եմ դրա համար: ՔՊ-ն ու Հայկ Մարությանն իրար արժանի են, երկուսն էլ նույնն են»:
Մանրամասները` Factor TV-ի տեսանյութում