ՄամուլՏեսանյութ

«Տանել չեմ կարողանում էդ ընտանիքը»․ քաղաքացի (Տեսանյութ)

«Տանել չեմ կարողանում էդ ընտանիքը»․ քաղաքացի (Տեսանյութ)

Oragir.News-ը քաղաքացիներից հարցրեց՝ արդյո՞ք գիտեն, թե ով է առաջին տիկինը։ Հարցվածներից ոչ մեկը չգիտեր, որ առաջին տիկինը Աննա Հակոբյանը չէ, այլ Անահիտ Մինասյանը։

Ըստ արարողակարգի՝ պետության առաջին տիկին համարվում է նախագահի կինը, քանի որ նախագահն է հանդիսանում պետության գլուխը։ Սակայն քաղաքացիներից շատերին թվում է, թե ՀՀ առաջին տիկինը Աննա Հակոբյանն է, քանի որ բոլոր կարևոր միջոցառումներին, այդ թվում՝ արտերկրում անցկացվող առաջին տիկնանց ֆորումին հենց նա է ներկայանում, այլ ոչ թե նախագահի կինը։

Նշենք, որ նախագահ Վահագն Խաչաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, ամուսնու նման պասիվ է, և նրա մասին քչերը գիտեն։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Կիսվել