Մամուլ

Հելեն Դադայանը այսօր կդառնար 21 տարեկան․ նրան դեռ մայր հողին հանձնելու հնարավորություն չկա

Հելեն Դադայանը այսօր կդառնար 21 տարեկան․ նրան դեռ մայր հողին հանձնելու հնարավորություն չկա

Այսօր Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարից զոհված արցախցի Հելեն Դադայանը ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան։

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել նրան հուղարկավորելու։ Բնականաբար առաջին խոչընդոտն Ադրբեջանն է, որը թույլ չի տալիս նրան Արցախ տեղափոխել։

ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) և ՌԴ խաղաղապահները անզորություն են ցուցաբերում այս հարցում, ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի իշխանությունն անզոր է, իսկ աշխարհն էլ լռում է։ 

Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։

Հելեն, հուսով եմ՝ հոգիտ կհանդարտվի և կներես մարդկությանը և մեզ բոլորիս այս անզորության համար, որ մինջև հիմա 20 օր անց դու դեռ պառկած էս դիահերձարանի սառնարանում…»։

Կիսվել