«Ամբողջ տունդ փլատակ է, գլխիդ է թափվում, այ ամբարտավան մարդ, այ կործանարար»
«Ամբողջ տունդ փլատակ է, գլխիդ է թափվում, այ ամբարտավան մարդ, այ կործանարար»
Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Մենք պետք է ամբողջ ժողովրդով դարձի գանք։ Մեր դարձի գալու պատմությունն է այսօր հյուսվում, ոչ թե մեղքի մեջ ավելի խորանալու։
Ամբողջ տունդ փլատակ է, գլխիդ է թափվում, այ ամբարտավան մարդ, այ կործանարար։ Ինչպե՞ս կարող ես այդպես ապրել, ի՞նչ խղճով, ի՞նչ սրտով, ի՞նչ մտքով, ի՞նչ արյունով՝ մարմինդ մեծացնելով, նյութական հնարավորություններդ լայնացնելով, հայհոյախոս բերանով։
Ինչպե՞ս։ Ինչպե՞ս կարող ես ապրել։ Ինչպե՞ս կարող ես եղբայրներիդ, քույրերիդ ոչնչացնելու ճանապարհը բռնել՝ պատրվակելով, թե մյուս եղբայրներիդ և քույրերիդ ես փրկելու»,-իր ելույթում նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում