Մամուլ

Ինչ պայմաններում են մնում Արցախից առևանգված քաղաքացիները

Ինչ պայմաններում են մնում Արցախից առևանգված քաղաքացիները

Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին. այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը առևանգված հայ քաղաքացիներին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 10 օրվա կալանքի։ Նրանք, իբր, մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ»։

«Ձերբակալվածները գոհունակություն են հայտնել պահման պայմանների, բուժման, սննդի, ինչպես նաև բուժհոգեբանական օգնության հետ կապված։ Այցի ընթացքում ձերբակալվածներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել ընտանիքի անդամների հետ», – հայտնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարել է, որ մասնավորապես Ալեն Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ է առևանգվել:

Լաչինի միջանցքից առևանգված երեք հայ երիտասարդները, ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ապա վտարվեն Ադրբեջանից:

Կիսվել