Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել
Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել
Hraparak.am-ը գրում է․ Հակարի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները հերթական տղամարդուն են «առեւանգել»։ Մենք տեղեկացանք, որ տղամարդը միջին տարիքի է, այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, կփորձենք պարզել առաջիկայում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը շաբաթներ առաջ էլ Լաչինի միջանցքում առևանգել էր բուժման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին ու նրա նկատմամբ շինծու քրեական գործ հարուցել։ Հայաստանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել՝ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: