Վլադիմիր Զելենսկին՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին
Վլադիմիր Զելենսկին՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կապ չունի «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետ․
«Մենք դրա հետ կապ չունենք։ Բոլորը հասկանում են, թե ով կապ ունի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում ինքնաթիռ է կործանվել, որի ինքնաթիռում եղել է Վագների ՊՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 10 մարդ, բոլորը մահացել են։ Ռոսավիացիան հայտնել է, որ Պրիգոժինի անունը եղել է ուղեւորների ցուցակում։