Ի՞նչ հագնել այս գարնանը. գլխավոր միտումները
Ի՞նչ հագնել այս գարնանը. գլխավոր միտումները
Bravo.am-ը գրում է․ Գարունը տարվա այն եղանակն է, երբ ամեն ինչ ծաղկում է, ամեն ինչ պայծառ և գունավոր է: Կարծես հենց գարնանն է նոր տարվա շունչը զգացվում: Մարդկանց տրամադրվածությունն ամեն ինչի նկատմամբ նույնպես փոխվում է, և ամեն ինչ իրապես սկսվում է նորովի:
Վերջապես ազատվում ենք ծանր մուշտակներից, երկարաճիտ կոշիկներից, մռայլ հագուստից: Քաղաքը նույնպես «շնչում» է. բացօթյա լեցուն սրճարաններ, կանաչապատ և գունեղ փողոցներ, իսկ զբոսաշրջիկները լցնում են քաղաքի նեղ փողոցները:
Գարնանը բոլոր խանութները հանում են «Զեղչեր/Sale» պաստառները և սկսում մեծ մրցակցությունն ամենավառ և նորաձև ցուցափեղկի համար՝ ցուցադրելով իրենց նոր հավաքածուները: Եվ այստեղ առաջանում են կարևորագույն հարցերը՝ ի՞նչ հագնել, ի՞նչ գնել և վերջապես ի՞նչն է այժմ նորաձև։
Վերոնշյալ հարցերի պատասխանները գտնելու նպատակով շատերն են համացանցում երկար ժամանակ վատնում՝ հասկանալու համար, թե այս անգամ համաշխարհային նորաձևությունն ինչ է թելադրում կրել:
Եվ այսպես, ձեր գործը թեթևացնելու համար BRAVO.am-ը համառոտ անդրադարձ է պատրաստել այս գարնանը թրենդային համարվող զգեստների, աքսեսուարների և գույների վերաբերյալ:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ