Մամուլ

Սանավիացիան ծանր վիճակում երեխա է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Սանավիացիան ծանր վիճակում երեխա է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Նախօրեին Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան բախվել է ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել է և վնասվածքներ ստացել։ Երեխան նախ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում է ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։

Այսօր արդեն երեխան շնչում է ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը, նկատվում է դրական դինամիկա։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»։

Կիսվել