Մամուլ

Քիչ առաջ ՊԵԿ քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել

Քիչ առաջ ՊԵԿ քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի շենքերի հարևանությամբ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։

Վերջիններս սահմանազատել են տարածքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել։

Նա եղել է ձեռնաշղթայված։ Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների 2-րդ քննչական բաժնի խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Վադիմ Վոլկովն է։

Կիսվել