Էս տգետներին, երբ պիտի վերջապես կարողանաք կարգի հրավիրել․ Լևոն Բարսեղյան
Էս տգետներին, երբ պիտի վերջապես կարողանաք կարգի հրավիրել․ Լևոն Բարսեղյան
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ Ուջան-Աշտարակ ճանապարհին պարեկները կանգնեցրել են իր մեքենան, տուգանք նշանակել.
«Քանի որ անարդար էր, որոշեցի նկարել: Հենց պարեկը տեսավ նկարում եմ, թե բա՝ առանց թույլտվության իրավունք չունեք նկարելու. ջահել տղա էր, կապիտակ Զաքարյան ներկայացավ:
Ասացի՝ որտե՞ղ է գրված, որ հրապարակային վայրում նկարելու համար թույլտվություն է պետք: Չկարողացավ պատասխպանել, որովհետև նման կարգավորում չկա… Հիմա հարց ունեմ ՆԳ նախարարին ու Պարեկային ոստիկանության պետին. էդ տգետներին որտեղի՞ց եք ճարում»,- ասաց Բարսեղյանը:
Տեսանյութը ստորև