Մամուլ

Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը և խեղդվել

Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը և խեղդվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 14։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ԱԹՍ-ով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երեխայի դին տեղի ուժերով դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Կիսվել