ՄամուլՏեսանյութ

«Փաստորեն ռուս խաղաղապահներն առճակատման մեջ էին մտել ադրբեջանցիների հետ». Արման Աբովյան

«Փաստորեն ռուս խաղաղապահներն առճակատման մեջ էին մտել ադրբեջանցիների հետ». Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այ սա արդեն բավական լուրջ է ։

Նոր տեսանյութ է հրապարակել Կախարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպից:

Փաստորեն, այն, ինչ մեզ ցույց էին տալիս նախորդ օրերին քոչվոր օկուպանտների կողմից հայկական տարածքում իրենց լաթը ( դրոշը) տեղադրելու և իբր խաղաղապահների կողմից ադրբեջանցիներին աջակցելու փորձի մասին, ակնհայտ սուտ էր, և իրավիճակը ճիշտ հակառակն էր ։

Հիմա չեմ մեկնաբանի և գնահատականներ չեմ տա մեր զինվորականների գործողություններին , քանի որ այս նյարդային իրավիճակում ցանկացած գործողություն միշտ չէ, որ հասկանալի և տրամաբանական է ։

Բայց փաստը մնում է փաստ , որ ռուս խաղաղապահներն ուղղակիորեն առճակատման մեջ էին մտել ադրբեջանցիների հետ ՝ փորձելով թույլ չտալ թուրք-ադրբեջանական ավազակախմբերի հերթական սադրանքը ։

Նայում եմ տեսանյութը և հիշում մի քանի օր առաջ տեղեկատվական միջավայրում համակարգված վակխանալիան խաղաղապահների շուրջ և հասկանում, որ այս պարագայում մենք կրկին դարձանք էժանագին մանիպուլյատիվ տեղեկատվության զոհ»։

Տեսանյութը տսորև

Կիսվել