«Ո՞վ ես դու, այ պատահական փողոցից մարդ, որ խախտես մեր Սահմանադրությունն ու օրենքները». Էդգար Ղազարյան
«Ո՞վ ես դու, այ պատահական փողոցից մարդ, որ խախտես մեր Սահմանադրությունն ու օրենքները». Էդգար Ղազարյան
168.am-ը գրում է․ «Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ապազգային, կործանարար ծրագրերը և այլն, դրանով խախտում է նաև Հայաստանի Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը:
Ես՝ որպես քաղաքացի, հարցնում եմ նրան՝ ո՞վ ես դու, ա՜յ պատահական փողոցից մարդ, ո՞վ է քեզ իրավունք տվել, որ որպես հանրային պաշտոնյա երդվելով, որ պետք է հարգես մեր երկրի Սահմանադրությունն ու օրենքները, կատարես քո պարտականությունները, հանրային ծառայություններ մատուցես մեր ժողովրդին, ո՞վ ես դու, որ խախտես մեր երկրի Սահմանադրությունը, օրենքները, անարգես մեր պետության խորհրդանիշները:
Ես՝ որպես քաղաքացի, անհանդուրժող եմ դրա նկատմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ այդ ամենի դեմ պայքարելու համար հուլիսի 5-ին հրավիրում է հանրահավաք:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում