Ծանրամարտի աշխարհի չեմպիոնն իրեն զրկել է կյանքից
Ծանրամարտի աշխարհի չեմպիոնն իրեն զրկել է կյանքից
Ինքնասպան է եղել ղազախ հայտնի ծանրորդ Վլադիմիր Սեդովը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարզիկի մարմինը հայտնաբերվել է այն գյուղում, որտեղ նա ապրում էր։ Սեդովը 35 տարեկան էր: Ծանրորդը 2009 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն:
Սեդովը 2009 և 2016 թվականներին նվաճել էր նաև Ասիայի առաջնության ոսկե մեդալը, սակայն այդ մեդալները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) վերցրել էր նրանից:
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ վերստուգվել էր Վլադիմիրի դոպինգ թեստի նմուշը, որը նա հանձնել էր դեռ 2008թ. ՕԽ-ի ժամանակ, և որի մեջ հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց:
Բացի մեդալներից զրկելուց, IWF-ն նաև 8 տարով որակազրկել էր ծանրորդին: