Հարցաքննության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը խաչակնքվեց (Տեսանյութ)
Հարցաքննության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը խաչակնքվեց (Տեսանյութ)
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատարանում ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի նախկին վարորդ Նելսոն Սարոյանը:
Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 1997-2011 թվականներին, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Սարոյանը հրամանագրված է եղել որպես ռազմական ոստիկան, բայց աշխատել է Սարգսյանի վարորդ:
Նելսոն Սարոյանը չգիտեր, թե ռազմական ոստիկանությունում ի՞նչ պաշտոն է ունեցել, նշեց՝ այդտեղ գնացել է միայն ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձ ստանալու:
Երկրորդ աշխատանքը, որի պատճառով վկան աշխատանքի չի գնացել, ԱԳՆ-ում է եղել՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի վարորդ: Վկան աշխատավարձ ստացել է նաև Սարգսյանից՝ առձեռն:
Ռազմականում վկան ստացել է, իր հիշելով՝ 120-130 հազար դրամ, Լևոն Սարգսյանից՝ 100-200 հազար:
Տեսանյութը ստորև