Մամուլ

«Պարադիս» հյուրանոցում՝ հաճախորդը դիմել է ոստիկանություն և հայտնել`​ ​«մալալետկա Աննան» կուպեում իրենից գողացել է խոշոր չափի գումար

«Պարադիս» հյուրանոցում՝ հաճախորդը դիմել է ոստիկանություն և հայտնել`​ ​«մալալետկա Աննան» կուպեում իրենից գողացել է խոշոր չափի գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երեւանում բնակվող 46-ամյա Գրիգոր Ա.-ի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 27-ին, ​ վերջինս դիմել է Շենգավիթի քննչական բաժին եւ հայտնել, որ 1 օր առաջ Բագրատունյաց 4 հասցեում գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում «մալալետկա Աննա» ներկայացած աղջիկը, օգտվելով իր անուշադրությունից, իրենից հափշտակել է խոշոր ​ չափի գումար:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի վետերանների կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ պարզվել է «մալալետկա Աննայի» ինքնությունը:

Նա Երեւանի բնակիչ, 38-ամյա Աննա Սիմոնյանն է:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան եւ գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է 400 հազար դրամ:

Կիսվել