Հայտնի է Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի օրը
Հայտնի է Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի օրը
Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի թաղման հանձնաժողով։ Այն կգլխավորի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանձնաժողովի կազմում կլինեն նաև կառավարության ներկայացուցիչներ։
Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 17:00-ից, «Զոլեր» սգո սրահում:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ հունիսի 24-ին, ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական («Թոխմախ») գերեզմանատանը։