Շոու-բիզնես

«15 տարեկանից ես միայնակ եմ ապրել»․ Արսեն Գրիգորյանը՝ բարդ մանկության և ծնողների մասին

«15 տարեկանից ես միայնակ եմ ապրել»․ Արսեն Գրիգորյանը՝ բարդ մանկության և ծնողների մասին

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը։

Արսենը խոսել է մանկության, ընտանիքի, ոտքի կոտրվածքի մասին։

«Ես 15 տարեկանից միայնակ եմ ապրում, ծնողներս գնացին Ռուսաստան ու ես այստեղ մենակ էի։ Կարոտը շատ էր, քանի որ ես երեխա էի, իսկ հետագայում դա ևս այլ կերպ ընկալվեց։

Ես շատ ուրախ եմ իմ միայնակ ապրելու համար, երբ մաման 3 ամիսը մեկ գալիս էր, կամ ես էի մեկնում ես զգում էի՝ ինչեր են կուտակվել, բայց, երբ վերադառնում էի ուրախ էի, որ մենակ եմ»,– պատմել է Արսեն Գրիգորյանը։

2018 թվականին Արսեն Գրիգորյանը նաև մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ «Kamil Show»-ի կերպարում։

«Ես ուզում էի մասնակցություն ունենալ։ Մեր թիմի համար կարևոր էր լավ ելույթ ունենալն և սկիզբը եղել է «հավես»-ի համար, երբ պատկերացնում էինք՝ վաստակաշատ արտիստների կողքին Կամիլն է կանգնած, իսկ դա ծիծաղելի էր։

Հենց առաջին մրցույթային օրվանից հետո մենք հասկացանք, որ կան շանսեր, բայց Սևակ Խանաղյանը սպասված էր և շատ ցանկալի էր բոլորի կողմից»,– նշեց Արսեն Գրիգորյանը։ 

Կիսվել