Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել
5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կուրիլյան կղզիների Օխոտսկի ծովի ափին։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օխոտսկի ծովում՝ Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 256 կմ հյուսիս, իսկ ստորգետնյա ցնցումների աղբյուրը՝ Օխոտսկի ծովում։
Երկրաշարժը տեղի է ունեցել 437 կիլոմետր խորության վրա։