Աշխարհ

Տղամարդը պատանդ է վերցրել բանկի պահակին և 7 քաղաքացու․ ինչ է կատարվում

Տղամարդը պատանդ է վերցրել բանկի պահակին և 7 քաղաքացու․ ինչ է կատարվում

Աստանայում տղամարդը պատանդ է վերցրել բանկի պահակին և ևս 7 հոգու և պահանջել փոխանցել բանկի ողջ ունեցվածքը՝ աղքատ և հաշմանդամ երեխաներին օգնելու համար։

Հանցագործը 3 ժամ ժամանակ է տվել, որպեսզի կատարեն իր պահանջները, հակառակ դեպքում նա խոստացել է սպանել բոլոր պատանդներին։

Որոշ ժամանակ անց, ոստիկանության հատուկ ջոկատայինները անցել են գործողությունների, այս մասին գրում է Polisia.kz կայքը։

Պատանդներն ազատ են արձակվել ոստիկանների հատուկ գործողություններից հետո։

Ոչ մեկ չի տուժել, հանցագործը ձերբակալվել է:

Սակայն այս տվյալները Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ում ոչ հաստատում են, ոչ էլ հերքում։ Ոստիկանությունը խնդրում է հանգստություն պահպանել և պարզաբանում է, որ մանրամասները պարզվում են։

Կիսվել